|
|
|
Հովհաննես
Պետրոսյան
|
 |
«Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն, համաձայն ընկերության կանոնադրության և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է իրավաբանական, տնտեսական (ֆինանսական) և պահնորդային անվտանգության ծառայություններ` մատուցելով հուսալի և բարձրորակ ծառայություններ
«Տրանս-Սֆեր» ընկերությունն իր ծառայություններն իրականցնում է ՀՀ օրենսդրության նորմերին համապատասխան, օգտագործելով միջազգային փորձը և նշված ոլորտներում փորձառու մասնագետների ռեսուրսները:
Մեր ընկերության ռազմավարությունն է ծառայությունները մատուցել պատշաճ կերպով, օրենսդրության պահանջներին և միջազային չափանիշներին համապատասխան:
«Տրանս-Սֆեր» ընկերության աշխատակիցը պահպանելով օբյեկտը, սեփականությունը, պետք է մշտապես պատրաստ լինի դիմագրավելու պահպանվող օբյեկտի (գույքի) նկատմամբ ոտնձգություններին և նման փորձ կատարողներին: Հանցագործներին հակազդման գործընթացում մեծ նշանակություն ունի անվտանգության աշխատակցի մասնագիտական պատրաստվածությունը:
«Տրանս-Սֆեր»-ի գործունեության յուրահատկությունը կայանում է նրանում, որ անվտանգության աշխատակիցները կարող են գործել իրենց վրա դրված պարտականությունների սահմաններում: Անվտանգության աշխատակիցները ցանկացած պահին պարտավոր են օգնություն ցույց տալ իրենց գործընկերոջը, ոտնձգությունների կանխման հարցում և գործեն ըստ կարգի, իսկ գործողությունների ժամանակ անհրաժեշտ են բարձր կարգապահություն, համոզվածություն` իր գիտելիքների, ունակությունների և հմտությունների վրա:
|